Տնտեսական

Հայաստանը Ռուսաստանում ձմեռային ավիատոմսերի ամրագրման առաջին եռյակում

Հայաստանը Ռուսաստանում ձմեռային ավիատոմսերի ամրագրման առաջին եռյակում

Հայաստանը հայտնվել է Ռուսաստանում ձմեռային ավիատոմսերի ամրագրման առաջին եռյակում։ Համաձայն «Sravni.ru» ֆինանսական շուկայի և «Tutu.ru» առցանց ծառայության ուսումնասիրության արդյունքների՝ 2022 թ․ ձմռանը դեպի արտասահմանյան ուղղություններով Ռուսաստանում ավիատոմսերի ամրագրման տեսակարար կշիռը կազմել է 12,6 տոկոս։ Այս արդյունքը չորս անգամ ավելին է, քան նախորդ տարի։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ռուսաստանից դեպի այլ ուղղություններ ավիատոմսերի ամրագրման ամենահայտնի երկրներն են Ուզբեկստանը (ուղևորների բաժինը՝ 17,5 տոկոս), Հայաստանը (ուղևորների բաժինը՝ 17,2 տոկոս) և Տաջիկստանը (ուղևորների բաժինը՝ 12,4 տոկոս)։ «OneTwoTrip» ճանապարհորդության պլանավորման ծառայության ուսումնասիրությունից հայտնի է դառնում, որ Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ձմռանը ճամփորդելու համար նախընտրելի երկրների թվում կրկին երկրորդն է։ Այս անգամ առաջին հորիզոնականում հայտնվել է Թուրքիան, իսկ երորդում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները։