Մշակույթ

Չարենց–Թումանյան․ Համատեղ ցուցադրություն

Չարենց – Թումանյան․ Համատեղ ցուցադրություն

Փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակն է: Հայաստանում այդ օրը նշվում է որպես Գիրք նվիրելու տոն։ Այս տարի լրանում է նաև Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը։ Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ այդ օրը կանցկացվի «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրությունը: Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն կունենան ծանոթանալու երկու հանճարեղ բանաստեղծների բարեկամության, կյանքի հետաքրքիր դրվագներին, ստեղծագործություններին:

Ցուցադրությունը տեղի է ունենալու Հովհաննես Թումանյանի թանգարանում փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին։