Տնտեսական

Հայաստանը տարածաշրջանում ամենափոքր անտառային ծածկ ունեցող երկիր

Հայաստանը տարածաշրջանում ամենափոքր անտառային ծածկ ունեցող երկիր

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանը տարածաշրջանում ամենափոքր անտառային ծածկ ունեցող երկիրն է, մոտ 11,2 %։ Անտառների 62% գտնվում են Տավուշի և Լոռու մարզերում, 30% -ը Սյունիքի մարզում, իսկ ընդամենը  2% կազմում են մնացած մարզերի անտառածածկույթը։ Այս անտառները ունեն մեծ բնապահպանական նշանակություն։ Որոշ հատվածներում դրանք դեգրադացվել են՝ կորցնելով իրենց դերը։ Անտառածածկույթների քչացման պատճառը 90-ականներին  կատարված ոչ համակարգված հատումներն են, իսկ այժմ նաև՝ կլիման։

Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն ասուլիսի ժամանակ նշեց, որ անտառածածկույթների աճ է գրանվցել, կատարվում է բոլոր համապատասխան միջացները անտառների վերականգնման համար։ Վերջին տարիներին իրականացվել է շուրջ 5000 հեկտար անտառատնկում։ Նախընտրելի ծառատեսկներն են՝ կաղնին, սոճին, հացենին, կեչին և այլն։

«Ծառատնկերից հետո պահանջվում է մոտ 7-10 տարի, որ դրանք է համալրվեն անտառային շարքերը, իսկ 15-20 տարի հետո նոր համարվեն անտառներ»,- նշել է Վլադիմիր Կիրակոսյանը։

Լիլիթ Դուրյան (կամավոր թղթակից)